ԵԱՏՄ երկրներում գործազրկության մակարդակը կրճատվել է 14,2%–ով

Արխիվային լուսանկար
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նոր վիճակագրություն է հրապարակել ԵԱՏՄ–ում գործազրկության վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ԵԱՏՄ պետություններում բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազրկության թիվը 2023 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 14,2%–ով։
Ինչպես հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը` գրանցված գործազուրկների թիվը 867 հազար է։
Ներկա պահին գործազուրկների թիվը ընդհանուր աշխատուժի 0,9%–ն է կազմում։
2022 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 1,1%։ Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։