«Դիլիջան» ազգային պարկում բռնկված հրդեհը 4-րդ օրը հնարավոր է եղել մարել

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Ազգային պարկում ընդհանուր առմամբ այրվել է մոտ 7 հա տարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ներկայում իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ։
«Նոյեմբերի 9-ին, ժամը 11:12-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Մոտ 7 հա տարածքում այրվել է խոտածածկույթ, ծառի թափուկներ և կոճղեր։ Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 3 հա տարածքում։ Առկա են ծխացող կոճղեր, տեղում շարունակվում են հետհանգեցման աշխատանքները»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։
Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 6-ին, ժամը 17։51-ին։