Բնության ամենավտանգավոր հրաշքները, որտեղ է պետք առավել զգույշ լինել. ֆոտոշարք

Holidu զբոսաշրջային ընկերության փորձագետները մահերի և դժբախտ դեպքերի միջին թիվը համեմատել են այցելուների թվի հետ` որոշելով աշխարհի ամենավտանգավոր բնության հրաշքները։
Sputnik
Բնության տեսարժան վայրերը, ինչ խոսք, կարող են վտանգավոր լինել, և առաջին հերթին դա վերաբերում է լեռներին և ջրվեժներին. և խոսքը նույնիսկ Էվերեստի և այլ ութ հազարը մետրը գերազանցող լեռնային գագաթների մասին չէ, դրանց վրա անպատրաստ զբոսաշրջիկը երբեք չի էլ մագլցի։ Իսկ ահա համեմատաբար համեստ Մոնբլանը (ծովի մակարդակից 4810 մետր) կամ Շոտլանդիայի Բեն–Նևիսը (ընդամենը 1344 մ) միասին տարեկան ավելի քան տասնյակ կյանքեր են խլում։
Վտանգավոր կարող են լինել նաև Ամազոնիայի, Ավստրալիայի, Նոր Գվինեայի կամ Աֆրիկայի ջունգլիները։
Անհայտի մեջ ընկղմվելու սիրահարները շատ են, թեև, արևադարձային հիվանդություններից բացի, այստեղ նրանց սպառնում են աշխարհի ամենաթունավոր միջատներն ու սողունները։ Չի բացառվում նաև քաղաքակրթությունից, մեղմ ասած, հետ մնացած տեղական ցեղերի ներկայացուցիչներից նաև նետի կամ տեգի հարված ստանալը։ Ընդ որում նրանց թվում մինչև օրս մարդակերներ կան...
1 / 13

Մոնբլան լեռ, Ֆրանսիա

Մահացության մակարդակը` տարեկան 100 զբոսաշրջիկ։ Իշխանություններն առաջարկել են ճանապարհորդներից լեռը բարձրանալու համար 15 հազար եվրոյի չափով գրավ վերցնել, որպեսզի փոխհատուցվի հնարավոր փրկարարական աշխատանքների ծախսերի մի մասը

2 / 13

Բեն–Նևիս լեռ, Մեծ Բրիտանիա

Անգլիայի ամենաբարձր լեռան վրա մահացության մակարդակը տարեկան 6-7 մարդ է

3 / 13

Ֆուձի լեռ, Ճապոնիա

2017 թվականին լեռնամագլցման ժամանակ 7 մարդ է մահացել։ Բոլորը լեռը բարձրացել էին միջսեզոնային ժամանակահատվածում

4 / 13

Էվերեստ, Նեպալ

Թեև լեռնագնացներից շատերը ամեն տարի հասնում են լեռան հիմնական ճամբարը, գագաթին 10 000–ից քիչ մարդ է հասել

5 / 13

Կիլիմանջարո, Տանզանիա

Ամեն տարի այստեղ 10 մարդ է մահանում բարձլեռնային հիվանդության պատճառով

6 / 13

Յոսեմիթե ազգային պարկ, Կալիֆոռնիա

Մահացության մակարդակը` տարեկան 11 մարդ։ Պարկում մի քանի հարյուր սև արջեր են բնակվում

7 / 13

Սեղանասար, ՀԱՀ

Ամռանը անտառային հրդեհների վտանգ կա, և այստեղ օձեր են ապրում

8 / 13

Մաթերհորն լեռ, Շվեյցարիա

Ավելի քան 500 մարդ է զոհվել` փորձելով բարձրանալ Մաթերհորն լեռը, ինչը միջինում տարեկան 3-4 մարդ է կազմում

9 / 13

Մեծ կիրճ, ԱՄՆ

Որոշակի եղանակներին այս վայրը կարող է շատ վտանգավոր լինել, զբոսաշրջիկներից շատերը մահանում են ջրհեղեղների պատճառով

10 / 13

Մոհերի ժայռերը, Իռլանդիա

Մահացության մակարդակը` տարեկան 9 մարդ։ Ուժեղ քամիների պատճառով արգելված է մոտենալ անդունդի եզրին

11 / 13

Նիագարայի ջրվեժ

Ամեն տարի այստեղ մինչև 5 մարդ է մահանում

12 / 13

Կատերսքիլ ջրվեժ, Նյու Յորք

Այստեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս լուսանկարվելու, այս տարի նրանցից 4-ը գլորվել են ներքև սելֆի անելիս

13 / 13

Բեյքեր լեռ, ԱՄՆ

Այն ակտիվ հրաբուխ է ԱՄՆ Վաշինգտոն նահանգում