ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
«Գրիգորյանը նոյեմբերի 10-ին կմասնակցի «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին»,– ասված է հաղորդագրությունում:
Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը աշխատանքային մի շարք հանդիպումներ կունենա:
Հիշեցնենք` Գրիգորյանը նաև սեպեմբերին էր մեկնել Բրյուսել, որտեղ հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: