Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Ալեքսանդր Պետրակով. Արխիվային լուսանկար
Հայաստանի հավաքականը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 4-րդ տեղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային փուլի վերջին երկու տուրերի Հայաստան - Ուելս և Խորվաթիա - Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Ալբերտ Խաչումյան - ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արթուր Միրանյան – «Նոա»
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը հանդիպումներին նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հիշեցնենք՝ Հայաստան - Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Խորվաթիա – Հայաստան հանդիպումը՝ նոյեմբերի 21-ին։
Եվրո-2024-ի ընտրական D խմբում Հայաստանի հավաքականը վաստակել է 7 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 4-րդ տեղը։