Թրամփը ԱՄՆ նախագահի ամենահարուստ թեկնածուն է. Forbes

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը վարկանիշում զբաղեցրել է վեցերորդ տեղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ամենահարուստ թեկնածուն է ԱՄՆ–ում կայանալիք 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Այս մասին են վկայում Forbes ամսագրի հրապարակած վարկանիշի տվյալները։
Ամսագրի գնահատմամբ՝ Թրամփի կարողությունը կազմում է 2,6 մլրդ դոլար: Նրան հաջորդում է Հանրապետական կուսակցությունից առաջադրված գործարար Վիվեկ Ռամասվամին՝ մոտ 880 միլիոն դոլարով։ Երրորդ տեղում է Հյուսիսային Դակոտայի նահանգապետ հանրապետականԴուգ Բերգամը, որի կապիտալը կազմում է 100 մլն դոլար:
Թրամփը նմանակել է Բայդենին. տեսանյութ
Հատկանշական է, որ գործող նախագահ Ջո Բայդենը վարկանիշում զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Ամսագիրը նրա կապիտալը գնահատել է 10 մլն դոլար:
«Ընդհանուր առմամբ, 16 թեկնածուների կապիտալը կազմել է մոտ չորս միլիարդ դոլար, ինչը շատ ավելի քիչ է, քան 2020 թվականին, երբ մրցավազքին մասնակցում էին մուլտիմիլիարդատերեր Մայք Բլումբերգը և Թոմ Սթեյերը», — ասվում է հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։
Ռամասվամին ներում կշնորհի Թրամփին 2024թ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում