Սլովակիան Ուկրաինային 40,3 մլն եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթ չի տրամադրի

Ռոբերտ Ֆիցո. Արխիվային լուսանկար
Ուկրաինային զենք և զինամթերք փոխանցելու առաջարկը Սլովակիայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարության կողմից ուղարկվել է նախարարների կաբինետ, սակայն այն մերժվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Սլովակիայի կառավարությունն արգելափակել է Ուկրաինային 40,3 մլն եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով pravda.sk լրատվական պորտալին։
Ուկրաինա զենք ու զինամթերք փոխանցելու առաջարկը նախարարների կաբինետ է ուղարկել Սլովակիայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարությունը։
Սեպտեմբերի 30-ին հանրապետությունում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որից հետո ձևավորվեց կառավարություն «Ուղղությունը՝ Սոցիալական դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորությամբ։ ՊՆ ղեկավարությունը պաշտոնանկ արվեց։
Ֆիցոն հայտարարել է, որ երկիրն այլևս ռազմական օգնություն չի ուղարկի Կիև ազգային զինված ուժերի պահեստներից։ Միաժամանակ իշխանությունները չեն արգելափակի զենքի և զինամթերքի կոմերցիոն մատակարարումները Ուկրաինա։