ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Պետական դավաճանության մեջ մեղադրվող անձի խափանման միջոցը փոխվել է, ու նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է փաստաբան Արթուր Հարությունյանը։
Մեղադրյալի անունը և քրեական գործի այլ մանրամասներ փաստաբանը չի հայտնել, տեղեկացրել է միայն, որ պաշտպանյալը 1 տարի եղել է կալանավորված։
Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբանը միայն հստակեցրեց, որ պաշտպանյալը սպա չէ։
Նա հայտնեց նաև, որ 1 ամիս առաջ դատարանը կարճել է Հարությունյանի ևս մեկ պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Զինծառայող Դ.Թ.–ն ձերբակալվել էր 2021 թվականի փետրվարին։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ԱԱԾ-ն բազմիցս տեղեկացրել է պետական դավաճանության դեպքերի մասին, որոնցում ներգրավված են եղել զինծառայողներ ու քաղաքացիական անձինք: