Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի մետալուրգիական գործարանում պայթյուն է որոտացել, ավելի քան 10 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է Haberglobal հեռուստաալիքը:
«Իսկենդերուն շրջանում գտնվող Tosyalı մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով տուժել է 13 բանվոր։ Ինչպես հայտնի է դարձել, տուժած աշխատողներից երկուսը ինտուբացվել են հիվանդանոցում»,-հայտնել է հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ պայթյունի փաստով դատախազությունը հետաքննություն է սկսել: