«Մոսկվայի տունը» Երևանում մուլտիպլիկացիայի դասընթացներ կանցկացնի երեխաների համար

Դասընթացը կլինի անվճար, այն կմեկնարկի նոյեմբերի 15-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը մուլտիպլիկացիայի դասընթացներ կանցկացնի երեխաների համար: Այս մասին հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից։
«Անվճար դասընթացը 8-12 տարեկան երեխաների համար է: Դասերը թույլ կտան երեխաներին բացահայտել իրենց ստեղծագործական ներուժը և ինքնուրույն ստեղծել մուլտֆիլմեր»,–ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ մուլտիպլիկացիայի դասընթացներում երեխաները կկարողանան պատկերացում կազմել մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստեղծման գործընթացի մասին, տիրապետել լուսանկարահանման, մոնտաժի և հնչյունավորման հմտություններին, ընդլայնել երևակայությունը, ստեղծագործական և ասոցիատիվ մտածողությունը:
Դասընթացներն անցկացվելու են նոյեմբերի 15-ից:
«Մոսկվայի տունը» եկեղեցական պարագաներ է նվիրել ՀՀ–ում գործող ուղղափառ եկեղեցիներին