ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այս մասին հայտնում ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը խոսել է նախագծի իրականացման արդյունքում տարածաշրջանի զարգացման հեռանկարների մասին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100.000 փախստականների հիմնական կարիքները և դրանց բավարարմանն ուղղված`կառավարության ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոին ընդունել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։