ՄԱԿ-ի խաղաղապահների՝ Գազա մտցնելու մասին խոսելու համար դեռ շուտ է. Գուտերեշ

Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին հարց են ուղղել, թե արդյոք նա Իսրայելի հետ քննարկել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր Գազա մտցնելու հնարավորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր մտցնելու հնարավորության մասին խոսելը վաղաժամ է։ Համաժողովի ընթացքում այս մասին հայտարարելէ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Այդ հարցը կարող են լուծել միայն անդամ երկրները։ Դա չի քննարկվել: Եվ, կարծում եմ, վաղաժամ է նման բնույթի որևէ քննարկում ծավալելը»,-ասել է Գուտերեշը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։