Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակի 4 աշխատակից 1 օրում ինքնասպան են եղել. ԶԼՄ

ԱՄՆ ոստիկանական ավտոմեքենա. Արխիվային լուսանկար
Նման ժամանակահատվածում աշխատակիցների ինքնասպանությունների շարքը Լոս Անջելեսի շերիֆ Ռոբերտ Լունային դրդել է դիմել իր օգնականներին` կոչ անելով ուշադիր հետևել մյուս գործընկերների վիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակի 4 աշխատակից մեկ օրվա ընթացքում ինքնասպան են եղել։ Այս մասին հայտնում է Los Angeles Times պարբերականը` վկայակոչելով շերիֆի հայտարարութունը։
«Լոս Անջելեսի շերիֆի դեպարտամենտի չորս աշխատակից` ինչպես նախկին, այնպես էլ ներկա, 24 ժամվա ընթացքում ինքնասպան են եղել»,– գրել է պարբերականը։
Նշվում է, որ նման ժամանակահատվածում աշխատակիցների ինքնասպանությունների շարքը Լոս Անջելեսի շերիֆ Ռոբերտ Լունային դրդել է դիմել իր օգնականներին` կոչ անելով ուշադիր հետևել գործընկերների վիճակին։
«Մենք ապշած ենք` իմանալով այս մահերի մասին։ Նման դժվար ժամանակներում աշխատակիցները` անկախ պաշտոնից և դիրքից, կարևոր է, որ հետևեն մյուս գործընկերների և ընկերների բարօրությանը»,– ասել է Լունան։
Պարբերականի տվյալներով՝ որևէ տեղեկություն չկա, որ մահվան դեպքերն իրար հետ կապված են։