Կարեն Խաչանովը դուրս է եկել Մեցի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Կարեն Խաչանով. Արխիվային լուսանկար
Հանդիպումը տևել է 1 ժամ 29 րոպե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն այսօր 1/8 եզրափակիչում 6։4, 6։4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Կոնստան Լեստյենին ու դուրս եկել Ֆրանսիական Մեց քաղաքում ընթացող ATP-250 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Աշխարհի 15-րդ ռակետը հաղթանակի է հասել 1 ժամ 29 րոպեում։
Հաջորդ փուլում հայ թենիսիստը կհանդիպի Ալեքսանդր Շևչենկո (Ռուսաստան) և Մատե Վալկուշ (Հունգարիա) հանդիպման հաղթողի հետ։