Եվրոպա լիգայի հանդիպումներից մեկի տեսուչն ու պատվիրակը կլինեն Հայաստանից

«Ֆրայբուրգ» – «Բաչկա Տոպոլա» խաղը տեղի կունենա վաղը Ֆրայբուրգ քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի A խմբի 4-րդ տուրի «Ֆրայբուրգ» (Գերմանիա) – «Բաչկա Տոպոլա» (Սերբիա) հանդիպման պատրվիրակ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նույն հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը։
Խաղը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում։
Ո՞վ է այստեղ խաղում. ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի էջը հրապարակել է «Հանրապետական» մարզադաշտի նկարը