Երկու ոստիկան մեղադրվում են 150 000–ական դրամ կաշառք վերցնելու համար

Արխիվային լուսանկար
Նրանց լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի երկու ծառայող երեք անձի առաջարկել են 150 000–ական դրամ, իսկ 4–րդին՝ 100 000 դրամ կաշառքի դիմաց ընդունել ծառայության, ինչին նրանք համաձայնել են: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Նշվում է, որ ոստիկանության այս երկու ծառայողներն այնուհետև կազմակերպել են այդ անձանց հրամանագրման գործընթացը:
«Երեք անձինք հրամանագրվել են ոստիկանությունում ծառայության, իսկ չորրորդի հրամանագրումը առողջական խնդիրների պատճառով չի եղել, և որպես կաշառք վերցված 100 000 դրամը վերադարձվել է»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանության այդ ծառայողների լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: