Երևանում մեքենաներ են բախվել, ապա հարվածել կայանված մեքենաներին. կա 2 տուժած

Վթար Երևանում
Հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկի վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսինը` բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Երևանի Ուլնեցու փողոցում ՃՏՊ է եղել, ինչի հետևանքով 2 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 07։10-ին։
Դեպքի վայր մեկնել է հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Vaz» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1958 թ․) և «Nissan Rogue» (վարորդ՝ Մ․ Բ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանված «Nissan X-Trail» (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1974 թ․) և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաներին։
Վթար Երևանում
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ․ Ա․-ին, այնուհետև նա հոսպիտալացվել է։ Հիվանդանոցում բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
«Nissan rogue»–ի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1990 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Ծովազարդ գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, տուժածներից մեկի վիճակը ծանր է