«Դիլիջան ազգային պարկի» տարածքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել

Անտառային հրդեհ
Հրդեհաշիջման աշխատանքները երեկ դադարեցվել էին մթության պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տարածքում 3 օր առաջ բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են ժամը 07:00-ին։
«Հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել 25 փրկարարական ծառայող։ Մոտ 3 հա տարածքում կան ծխացող օջախներ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 6-ին` ժամը 13:30-ին, ահազանգ էր ստացել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։ Այդ օրը հրդեհը մեկուսացվել էր ժամը 17։51-ին։
Խոշոր հրդեհ է բռնկվել Բուրյաթիայի մայրաքաղաքում. կադրեր