ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ԱԴԾ–ն Բուրյաթիայում ուկրաինական հատուկ ծառայությունների հանցակից է ձերբակալել։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել են ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնում (ՀԿԿ)։
«Անվտանգության դաշնային ծառայությունը Բուրյաթիայի Հանրապետության տարածքում ուկրաինական հետախուզության հանցակցի գործունեություն է կանխել։ Կասկածյալը ՌԴ զինվորականներին դրդում էր անցնել Ուկրաինայի ԶՈւ–ի կողմը, հատուկ գործողությունների անցկացման գոտի ժամանելուց հետո», – հայտնել են ՀԿԿ–ից։
Նշվում է, որ որպես փաստարկ ձերբակալված անձը ՌԴ ԶՈւ–ն վարկաբեկող կեղծ տեղեկություններ է օգտագործել։ Նա նաև երաշխավորել է կազմակերպել ՌԴ զինծառայողների կապը ուկրաինական հատուկ ծառայություններից և «Ազովի» (ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել, արգելված է ՌԴ տարածքում) գնդից իր համակարգողների հետ։
Քրեական գործ է հարցուվել ՌԴ ՔՕ–ի 275–րդ հոդվածով (պետական դավաճանություն)։