ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:
Այս մասին տեղեկանում ենք Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։
«Անդրադարձ ենք կատարել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերոնշյալի շրջանակներում ներայացրել եմ հայկական կողմի դիրքորոշումները»,-նշված է գրառման մեջ։
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը Լուիս Բոնոյի հետ նախորդ անգամ հանդիպել էր հոկտեմբերի 11-ին։