ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Փարիզ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նա նոյեմբերի 9-ին կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան, ժամանակին վիզաներ չտրամադրելով, խաթարել է ՌԴ ներկայացուցիչների մասնակցությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանի նիստերին։
ՅՈւՆԵՍԿՕ-ում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը մտադիր է կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ հանդիպմանը կտրուկ դնել այդ հարցը: