ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում է ՌԴ–ում դեսպանը. Պատրուշև

Վաղարշակ Հարությունյան
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպմանը չի մասնակցելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանը: Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Հայաստանի Հանրապետությունը հանդիպմանը ներկայացնում է ՌԴ–ում այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը»,– ասել է Պատրուշևը։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու ԱՊՀ երկրների գործընկերների հետ մոսկովյան հանդիպմանը։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը կազմակերպվել էր Բիշքեկում:
ԱՊՀ հանդիպումները բոյկոտելով՝ Երևանը ջուր է լցնում Բաքվի ջրաղացին. քաղաքագետ