Ամերիկյան բանկը 25,9 մլն դոլար կվճարի ԱՄՆ հայերի նկատմամբ խտրականության համար

2015-2021թթ.-ին Citi-ն մերժել էր վարկային քարտեր տրամադրել այն դիմորդներին, որոնց բանկի աշխատակիցները նույնականացնում էին որպես ամերիկահայեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Ամերիկյան Citigroup Inc․ բանկը 25,9 մլն դոլար կվճարի տուգանքների և փոխհատուցման տեսքով՝ կապված վարկային քարտերի տրամադրման ժամանակ հայկական ծագումով ամերիկացիների հանդեպ խտրական վերաբերմունքի հետ։ Այս մասին ասվում է ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության բյուրոյի (CFPB) հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ն արգելափակել Է ՌԴ բանկային հատվածի ավելի քան երկու երրորդը
2015-2021 թթ.-ին Citi-նմերժել էր վարկային քարտեր տրամադրել այն դիմորդներին, որոնց բանկի աշխատակիցները նույնականացնում էին որպես ամերիկահայեր՝ նրանց ազգանունների հիման վրա։
«CFPB-ն պարզել է, որ Citi-ն միտումնավոր խտրականություն է դրսևորել հայկական ծագում ունեցող հայտատուների նկատմամբ՝ հիմնվելով հիմնականում նրանց ազգանունների արտասանության վրա։ Բանկը կարծրատիպային կերպով հայերին ներկայացնում էր որպես հանցագործությունների և խարդախությունների հակված մարդիկ։ Իրականում Citi-ն փաստաթղթեր է կեղծել, որպեսզի թաքցնի խտրականությունը»,-հայտարարել է գերատեսչության տնօրեն Ռոհիտ Չոպրան։
CFPB-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ City-ի ղեկավարները աշխատակիցներից պահանջել են չքննարկել այդ թեման գրավոր կամ ձայնագրվող հեռախոսային խոսակցություններում:
Ժամանակ են խլում․ ԱՄՆ սպառողների պաշտպանության բյուրոն ստուգում է բանկային չաթ-բոտերը
CFPB-ի կարգադրության համաձայն՝ բանկը ստիպված կլինի 1,4 մլն դոլար ուղղել խտրականությունից տուժած քաղաքացիների կրած վնասի փոխհատուցմանը, ինչպես նաև 24,5 մլն դոլար տուգանք վճարել: Խոսքը Citi-ի Գլենդել քաղաքի (Կալիֆոռնիա)շրջանում գտնվող ստորաբաժանումների մասին է, որտեղ բնակվում է ամերիկահայերի մոտ 15 տոկոսը։