ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը դրական եզրակացություն ստացավ և ներկայացվեց ԱԺ լիագումար նստաշրջանի քննարկմանը։
Նախագիծը քվեարկության դրվեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։ Այն դրական եզրակացություն ստացավ 4 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Միակ դեմ քվեարկողը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էր։
Հիշեցնենք, որ 2024 թ. պետական բյուջեով ՀՀ կառավարությունը նախատեսում է 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել։ 2024 թ. կլինի նաև հարկեր–ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0.75 տոկոսային կետով, որի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրլ 566 մլրդ դրամ, ծախսերը` 3 տրլ 17 մլրդ դրամ։