Վագիֆ Խաչատրյանը դատապարտվել է առանց միջազգային իրավական չափանիշների պահպանման. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը. Արխիվային լուսանկար
Անահիտ Մանասյանը նաև գրել է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն կատարվածին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Լաչինի շրջանում ադրբեջանական զորքերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ առանց միջազգային իրավական չափանիշների և մարդու իրավունքների հետ կապված երաշխիքների պահպանման: «X»–ի իր միիկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման։
ՀՀ ՄԻՊ–ը նաև գրել է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն կատարվածին։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։
Բաքվում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցված գործի քննությունը
Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։