ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան խախտում է միջազգային բոլոր նորմերը՝ կրճատելով ջրի մատակարարումը Սիրիա և Իրաք: ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սիրիայի գյուղատնտեսության նախարար Հասան Քաթանան:
«Սիրիան տուժում է, քանի որ Թուրքիան կառավարում է ջրային ռեսուրսների մուտքը Սիրիա և Իրաք, իսկ դա միջազգային բոլոր նորմերի խախտում է»,– հայտարարել է Քաթանան:
Նշենք, որ վերջին տարիներին Սիրիան և Իրաքը բախվել են քաղցրահամ ջրի պակասի խնդրին, քանի որ որ Թուրքիան ամբարտակներ է կառուցում Տիգրիս և Եփրատ գետերի վրա: