ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների հատուկ ծառայությունները մեկ տարում 69 ահաբեկչություն և 73 գաղտնի ահաբեկչական ցանցի գործունեություն են կանխել։ Այս մասին Տաշքենդում կայացած «Վստահությունը, համագործակցությունը և պրոֆեսիոնալիզմը` որպես անվտանգ ապագայի գրավական» խորագրով գիտագործնական համաժողովում հայտարարել է ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործկոմի տնօրեն Ռուսլան Միրզաևը։
Նրա խոսքով` այս ընթացքում բացահայտվել են նաև միջազգային ահաբեկչական կազմակերպությունների 507 մասնակից և հանցակից, 447–ը ձերբակալվել են, 182–ը` չեզոքացվել, 54-ը` դատապարտվել։
ՇՀԿ–ն 2001 թվականին հիմնադրված միջազգային կազմակերպություն է, որ մտնում են Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։
Դիտորդ երկրներն են Աֆղանստանը, Բելառուսը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջիան, Նեպալը, ԱՄԷ–ն, Թուրքիան և Շրի Լանկան։