Պաղեստինի նախագահի վարչակազմը հերքել է իր ավտոշարասյան վրա հարձակումը

Մահմուդ Աբաս. Արխիվային լուսանկար
Աբասը լրիվ առողջ է և աշխատում է Ռամալայի իր գրասենյակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ավտոշարասյունը հարձակման չի ենթարկվել։ ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ Պաղեստինի առաջնորդի վարչակազմը հերքում է ավտոշարասյան գնդակոծման մասին հայտարարությունները:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ տարածվող տեսանյութը վերաբերում է Ջալազուն փախստականների ճամբարում անվտանգության ծառայությունների և հետախուզվող հանցագործի միջև տեղի ունեցած բախմանը:
Նա ընդգծել է, որ Աբասը լիովլրիվին առողջ է և աշխատում է Ռամալայի իր գրասենյակում:
Ավելի վաղ Türkiye Newspaper պարբերականը հրապարակել էր փոխհրաձգության հնարավոր պահի տեսագրությունը։ Տեսանյութում երևում է, որ զրահաբաճկոններով մարդիկ վազում են տան մոտ և ավտոմատներ վերցնում։ Դրանից հետո նրանք վազում են մեքենայի հետևից և սկսում կրակել անհայտ մարդկանց ուղղությամբ։ Նշվում էր, որ գնդակոծության ժամանակ նախագահի թիկնապահը ծանր վիրավորվել է: