ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. «Վերին Լարսի» անցակետով (ռուս-վրացական սահման) երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։
Մասնավորապես, նախատեսվում է անցակետ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Վրաստանից Ռուսաստանի տարածք մուտքի կողմից։
Ճանապարհի առանձին հատվածներ ժամանակավորապես կփակվեն, ինչն էլ կհանգեցնի ավտոմեքենաների հոսքերի դանդաղ ընթացքին։
Ճանապարհի առանձին հատվածներ ժամանակավորապես կփակվեն, ինչն էլ կհանգեցնի ավտոմեքենաների հոսքերի դանդաղ ընթացքին։
Այս պատճառով Հյուսիսային Կովկասի Մաքսային վարչությունը խորհուրդ է տալիս ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղիներ դիտարկել։
Նշենք, որ մայիսի վերջից հայկական բեռների սպասարկման համար գործում է կոնտեյներային նավ (չշփոթել լաստանավի հետ) Բաթումի-Նովոռոսիյսկ գծով: Այն թույլ է տալիս բեռները տեղափոխել Վերին Լարսը (Հայաստանից Ռուսաստան միակ ցամաքային երթուղին) շրջանցելով։
Մայիսին ՌԴ տրանսպորտի նախարարությունը նույնպես ավարտել է «Վերին Լարս» անցակետի վերակառուցման աշխատանքները. այնտեղ ճանապարհային գոտիների թիվը 25-ից հասցվել է 39-ի, ինչը զգալիորեն արագացրել է անցումը: