ՆԳ նախարարը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ–ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները

ՆԳ նախարարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
Քննարկվել է նաև, թե զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպերն ինչպես են քննվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր Եվրոպայի խորհրդի պատվիրակությանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր մարդկանց ՀՀ բռնագաղթելուց հետո տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ներքին գործերի նախարարը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը` առանձնացնելով հատկապես պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքների մեկնարկը։ Նախարարը խոսել է ոստիկանության բնագավառում նախատեսվող օրենսդրական և գործառնական փոփոխությունների մասին։
Նա շեշտել է, որ դրանք նպաստելու են ոչ միայն ոստիկանության համար անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, այլև քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունների, ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպերի քննությանը վերաբերող հարցերը։