Ջրամատակարարումը Գազայի հատվածում ամբողջությամբ դադարեցվել է

Իսրայելի զինվորականները Գազայի հատվածում. Արխիվային լուսանկար
ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ մնացած ջրամբարներին հարված է հասցրել Իսրայելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ջրամատակարարումը Գազայի հատվածում ամբողջությամբ դադարեցվել է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը։
«[Իսրայելական] օկուպացիոն իշխանությունն ամբողջությամբ փակել է Գազայի հատվածի ջրամատակարարումը, ինչը ստիպել է քաղաքացիներին անորակ ջուր օգտագործել։ Բացի այդ, մնացած ջրամբարները հարվածների են ենթարկվել օկուպացիոն ուժերի կողմից՝ ամերիկյան հրթիռների և ինքնաթիռների կիրառմամբ», - հայտարարել է շարժումը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակն առաջ է շարժվել դեպի Գազայի հատվածի գլխավոր հիվանդանոց՝ Ալ Շիֆա, որի տակ, իսրայելական կողմի տվյալներով, գտնվում է ՀԱՄԱՍ-ի շտաբը:
ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղար Դանիել Հագարին հայտարարել է, որ գիշերային ավիահարվածների և գործողությունների ժամանակ ոչնչացվել են պաղեստինյան շարժման մի քանի դաշտային հրամանատարներ: