Իսրայելը հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի մի քանի թունելներ

Իսրայելական հրանոթային մարտկոց
Իսրայելական բանակի տվյալներով՝ Բեյթ Հանուն քաղաքի շրջաններից մեկում մի քանի թունելներ են հայտնաբերվել և ոչնչացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաղորդել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մի քանի թունելների ոչնչացման մասին Բեյթ Հանուն քաղաքի շրջաններից մեկում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրությանը։
«Իրայելի պաշտպանության բանակի զինվորները շարունակում են հայտնաբերել և ոչնչացնել ՀԱՄԱՍ–ի ահաբեկչական թունելները», - նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։