ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Լոնդոնի «Համաշխարհային ճամփորդական շուկա» ամենամյա ցուցահանդեսում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջության ներուժն ու գրավչությունը։ Տեղեկությունը հայտնում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունը։
«Հայաստանը ներկայացնող տաղավարը հայկական զբոսաշրջության ոլորտին ծանոթանալու հնարավորություն է տալիս այցելուներին։ Երկրի զբոսաշրջության ներուժն ու գրավչությունը ներկայացրել են Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն և 8 տուրօպերատորներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նոյեմբերի 6-ին դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Լոնդոնի «Excel» սրահում կազմակերպված ցուցահանդեսի հայկական տաղավար: