Բայդենի վարկանիշը երրորդ ամիսն անընդմեջ նվազում է. հարցում

Ջո Բայդեն. Արխիվային լուսանկար
Ավելացել է նաև այն մարդկանց թիվը, ովքեր հակամարտություններն ու պատերազմներն ԱՄՆ–ի գլխավոր խնդիրն են համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարկանիշը նվազել է և հասել 39 տոկոսի: Այս մասին վկայում են անցկացված նոր սոցիոլոգիական հարցումները։
Ինչպես ցույց է տալիս Reuters-ի և Ipsos-ի համատեղ հարցումը՝ Բայդենի վարկանիշը նվազել է հոկտեմբերին եղած 40%–ից և սեպտեմբերի 42%–ից` հասնելով ապրիլից ի վեր վատագույն ցուցանիշին:
Նույն շրջանակներում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք միջազգային պատերազմներն ու հակամարտություններն ԱՄՆ–ի գլխավոր խնդիրն են համարում։ Եթե հոկտեմբերին այդպես էր կարծում 4 տոկոսը, ապա նոյեմբերին՝ 8 տոկոսը: Հարցվածների 20 տոկոսի գլխավոր մտահոգությունը կապված է տնտեսության հետ։
Նշվում է, որ հարցումն անցկացվել է ԱՄՆ-ի 1019 ընտրողների շրջանում։