ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. «Armenia Airways» ավիաընկերությունը դեկտեմբերի 2-ից կսկսի Երևան– Ստավրոպոլ ուղիղ չվերթեր իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է Ստավրոպոլի միջազգային օդանավակայանը։
Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է։
Չվերթերը նախատեսված են յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, թռիչքի տևողությունը 1 ժամ է։
Երևանից ինքնաթիռները կմեկնեն ժամը 17։50–ին (տեղի ժամանակով), Ստավրոպոլ կժամանեն 17։40–ին (տեղի ժամանակով)։
Ինքնաթիռները Ստավրոպոլից կմեկնեն ժամը 18։30–ին (տեղի ժամանակով), Երևան կժամանեն 20։30-ին (տեղի ժամանակով)։
Թռիչքները կիրականացվեն «Boeing 737-300» ինքնաթիռներով, որոնք 150 ուղևոր տեղափոխելու հնարավորություն ունեն։