ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարներն անվտանգության հարցեր կքննարկեն Մոսկվայում

ԱՊՀ երկրների դրոշներ
Նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները վաղը` նոյեմբերի 8-ին, անվտանգությանը վերաբերող հարցեր կքննարկեն Մոսկվայում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպումը։ Նախատեսվում է քննարկել ԱՊՀ տարածքում տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրները, ինչպես նաև անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկրների գործնական փոխգործակցությանը վերաբերող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք հանդիպմանը:
ԱՊՀ երկրները պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց ճակատագրի համար. Կիսելյով