31–ամյա օտարերկրացին «Զվարթնոց» օդանավակայանում դրամապանակ է գողացել

«Զվարթնոց» օդանավակայան
52-ամյա քաղաքացու դրամապանակում եղել է անձնագիր, 4075 եվրո, 36 դոլար և այլ իրեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Օտարերկրացի տղամարդը «Զվարթնոց» օդանավակայանում դրամապանակ է գողացել։ Ոստիկանները ձերբակալել են նրան։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 6-ին օդանավակայանում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և գծային բաժին են տարել 31-ամյա մի օտարերկրացու»,–նշված է հաղորդագրության մեջ:
Օտարերկրացին օդանավակայանի ժամանման սրահի նստարանի վրայից գողացել է 52-ամյա քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիր, 4075 եվրո, 36 դոլար և այլ իրեր:
31-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Գողություն Լոռու մարզում. տան բանալու և փողի տեղը 38–ամյա տղամարդուն հայտնել է տանտիրուհին