ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության։ Այս մասին գրված է ԱԺԲ-ի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ նա հրավիրվել է ԱԱծ հարցաքննության` ահաբեկչության նախապատրաստման մասին քրեական գործի քննության շրջանակներում, ինչի մասին ԱԱԾ–ն հայտնել էր նոյեմբերի 2-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք։