Ո՞ր դեպքում է ԼՂ–ից տեղահանվածների բուժումը վճարովի. պարզաբանում

Արցախից բռնի տեղահանվածne8
Առողջապահության նախարարի խոսքով` վիրահատության համար նախատեսված անալիզները վերցվում են պետպատվերի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում գործում է պետպատվերի որոշակի ծավալ, և այդ ծավալն ամբողջությամբ հասանելի է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղաhանվածներին, սակայն որոշակի ծառայություններ վճարովի են։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես է պատահում, որ հայտարարվում է, թե ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար բուժումն անվճար է, բայց մարդկանցից անալիզներ հանձնելու համար գումար են ուզում։
Հայաստանում 2024 թվականին առողջապահական 3 նոր կենտրոնի շինարարություն կսկսվի
Նախարարը խնդրեց, որ իրեն ներկայացնեն դեպքի մանրամասները ճշտումներ կատարելու համար։ «Շատ դեպքերում ինֆորմացիայի պակասը բերում է շփոթության»,– ավելացրեց Ավանեսյանը։
Նա պարզաբանեց, որ եթե, օրինակ, վիրահատությունից առաջ պետք է անալիզներ վերցնել, դա պետպատվերի շրջանակում է, բայց եթե անձն ուղղակի ուզում է ստուգում անցնել, վճարովի է։
Նախարարն ընդգծեց` նրանք, ովքեր ՀՀ են տեղափոխվել առանց փաստաթղթերի, խնդիրների չեն բախվի, եթե հաշվառվել են և նույնականացվել։
Հեպատիտ C–ով քանի՞ հիվանդ կկարողանա 2024-ին օգտվել պետպատվերից. մանրամասնում է Ավանեսյանը