«Վանաձոր» ՔԿՀ–ի աշխատողները փորձել են թմրանյութ փոխանցել. նրանք ձերբակալվել են

«Վանաձոր» ՔԿՀ–ի աշխատողները փորձել են թմրանյութ փոխանցել
Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հրաժարվել են կատարվածի վերաբերյալ որևէ հայտարարություն անել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակցի ձերբակալել են թմրանյութի փոխանցման փորձի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նոյեմբերի 4–ին՝ ժամը 08։45–ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետի մուտքի մոտ է եկել անվտանգության ապահովման բաժնի 3–րդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ ենթասպա Հ․Ե․–ն անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ Հ․Դ․–ին պատկանող «Opel» մակնիշի մեքենայով։
Մինչ անցագրային կետ մտնելը Հ․Ե․–ն, զգուշանալով հնարավոր զննությունից, իջել է մեքենայից, բացել հետևի աջ դուռը` նստատեղին դրված փաթեթով սնունդը վերցնելու պատրվակով, գրպանից կասկածելի է իր է հանել և նետել մեքենայի ռետինե գորգի կողային մասում։
Ռետինե գորգի կողային մասում հայտնաբերված իրը
Հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները զննել են մեքենան և հայտնաբերել էլեկտրոնային ծխախոտի առանձնացված հատված, որում եղել է բաց դարչնագույն, հաշիշի յուղի նմանվող, կասկածելի հոտով զանգված։ Մեքենան կնքվել է։
«Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներ Հ․ Ե․–ն և Հ․ Դ․–ն ենթարկվել են նաև անձնական խուզարկության, իսկ կատարվածի վերաբերյալ հրաժարվել են որևէ հայտարարություն անել։
Նրանք ձերբակալվել են, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 396 հոդվածի հատկանիշներով (արգելված իրերի ապօրինի շրջանառության և փոխանցման դեպք)։
Իրանից փորձել են թմրամիջոց տեղափոխել Հայաստան, բայց Մեղրիում բռնվել են. տեսանյութ