ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասեքե նահանգի ամերիկյան բազան գնդակոծվել է։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը` հղում անելով աղբյուրին։
«Սիրիայի Էլ Հասեքե նահանգի Թել Բեյդար ամերիկյան բազայի զինվորականները գնդակոծության են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ զինվորականները Սիրիայի տարածքում 24 ռազմաբազա և 4 կետ ունեն։
Սիրիայում ամերիկյան բազաները վերջին շրջանում հաճախ են հարձակումների ենթարկվում անօդաչուների և հրթիռների կիրառմամբ։
ԱՄՆ զինված ուժերն ապօրինաբար վերահսկում են Սիրիայի արևելքում և հյուսիս–արևելքում` Դեյր էլ Զոր, Էլ Հասեքե և Ռաքքա նահանգներում գտնվող տարածքները, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի և գազի խոշորագույն հանքավայրերը։
Պաշտոնական Դամասկոսը բազմիցս իր տարածքում ամերիկյան զինվորականների ներկայությունն անվանում էր օկուպացիա և պետական ծովահենություն` նպատակ ունենալով քողարկել նավթագողությունը։