«Պատիվ ունեմ»–ը ԵԽԽՎ համազեկուցողների հետ խոսել է ՀՀ քաղբանտարկյալների մասին

«Պատիվ ունեմ»–ի պատգամավորները հանդիպել են ԵԽԽՎ համազեկուցողների հետ
Հանդիպմանը «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներն անդրադարձել են նաև ՀՀ–ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը, քրեական գործերը՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք դարձնելու միտումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ հայության նկատմամբ իրականացրած ցեղասպան գործողությունները, բռնի տեղահանվածների կարգավիճակի, ապաստանի, աշխատանքի և այլ կարիքների ապահովման անհրաժեշտությունը քննարկվել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների և ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, իսկ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովից Կիմո Կիլյունենն ու Բորիանա Աբերգը:
Հանդիպմանը «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներն անդրադարձել են նաև ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը, քրեական գործերը՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք, իսկ կալանքը՝ որպես պատիժ կիրառելու դեպքերին, քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրականացվող ճնշումներին և ներքաղաքական այլ զարգացումներին: