«Հեզբոլլահը» հայտարարել է, որ Լիբանանի սահմանին հարվածներ է հասցրել իսրայելական 3 օբյեկտի

Իսրայելական բանակն ու «Հեզբոլլահ» լիբանանյան շարժման մարտիկները սահմանի երկայնքով գտնվող շրջաններում գնդակոծում են միմյանց դիրքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժումը հայտարարել է, որ Լիբանանի հետ սահմանին հարվածներ է հասցրել իսրայելական երեք օբյեկտի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Երկուշաբթի իսլամական դիմադրության մարտիկները հրթիռային հարվածներ են հասցրել Մալկիա և Ջալ ադ Դիր օբյեկտներին», – ասվում է շարժման հայտարարության մեջ։
Բացի այդ, շարժումը հայտնել է նաև իսրայելական Ար Ռահիբ օբյեկտին հասցրած հարվածի և այնտեղ տեխնիկական սարքավորումների ոչնչացման մասին։
Հարավային Լիբանանում իրավիճակը սրվեց Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և Իսրայելի հարավի վրա ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման հարձակումից հետո։