Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը հասել է 484-ի

Լաբորատորիա
Կարմրուկով վարակվածներից 340-ը երեխաներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը դարձել է 484: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հոսպիտալացված է 5 մարդ, 308-ը դուրս են գրվել հիվանդանոցից։
Վարակվածներից 340-ը երեխաներ են, 144-ը` մեծահասակ:
ՀՀ–ում կարմրուկից մահացած երեխան 1 տարեկան 8 ամսական էր. մանրամասներ