Եգիպտոս մեկնելուց առաջ պետք է ապահովագրվել. ՀՀ դեսպանության հորդորը զբոսաշրջիկներին

Շարմ Էլ Շեյխ. Արխիվային լուսանկար
Դա արվում է Եգիպտոսում առողջական որևէ խնդրի պարագայում բժշկական օգնության համար պահանջվող մեծ ծախսերից խուսափելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հանգստի նպատակով Եգիպտոս այցելող ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք մեկնելուց առաջ պարտադիր ձեռք բերել համապատասխան ճամփորդական առողջական ապահովագրություն։ Այս մասին գրված է Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ դա կօգնի խուսափել մեծ ծախսերից, եթե Եգիպտոսում առողջական որևէ խնդրի պարագայում բժշկական օգնություն ստանալու անհրաժեշտություն լինի։
Դեսպանությունը խնդրում է նաև բոլոր տուր-օպերատորներին Եգիպտոս մեկնող ՀՀ զբոսաշրջիկներին ներկայացնել առողջական ապահովագրություն ձևակերպելու կարևորությունը և առաջարկել համապատասխան ապահովագրական փաթեթներ։