ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Իսրայելը կշարունակի ստանալ անհրաժեշտ սպառազինություն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարելու համար։ Ինչպես ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այդ մասին հավաստիացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
«Նախագահն այսօր Նեթանյահուի հետ զրույցում հասկացրեց, որ մենք կշարունակենք ապահովել Իսրայելն ունենա անհրաժեշտ միջոցներով», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով ՀԱՄԱՍ–ի դեմ Իսրայելի շարունակական պայքարի մասին հարցին:
Քիրբին ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է «շարունակել օգնություն ցուցաբերել» Իսրայելին։
Հոկտեմբերի 7-ի առավոտյանԻսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելնավիահարվածներ է հասցնումօդից, ծովից և ցամաքից։