Ավտոբուսների նոր խմբաքանակը Երևանում կլինի 2024-ի սկզբին

Արխիվային լուսանկար
Երևանի ավտոբուսային պարկը կհամալրվի 30 ավտոմեքենայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի-Sputnik. Ավտոբուսների նոր խմբաքանակը Երևանում կլինի 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այս մասին այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
«Ուրբաթ օրը թղթերն էին ուղարկել, որ տեսնեինք ամեն ինչ ճիշտ է թէ` ոչ։ Նայել ենք, որոշակի ինֆորմացիա ենք տվել։ Հունվար-փետրվար ամիսներին ավտոբուսները կլինեն Երևանում», - ասաց Վազգեն Հարությունյանը։
Նրա տեղեկացրեց , որ խոսքը 30 նոր ավտոբուսների մասին է։
Երևանում հուլիսի 1-ից միանգամից 9 երթուղի է գործարկվել՝ «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները կփոխարինվեն ավտոբուսային երթուղիներով:
Հիշեցնենք` ապրիլի 4–ին Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրաբերեց նոր ներկրված թվով 150 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և թվով 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսներ։ Դրանք աստիճանաբար շահագործման են հանձնվում՝ փոխարինելով հիմանականում հին «Գազել»-ներին։