Ակտիվիստները արգելափակել են Boeing–ի գործարանը` պահանջելով կանգնեցնել պատերազմը Գազայում

ԱՄՆ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Բողոքի ակցիայի վայրում ոստիկաններ են հերթապահում։ Ընդհանուր առմամբ այն հանգիստ է անցնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. «Dissenters» երիտասարդական հակապատերազմական շարժման մասնակիցները բողոքի ակցիա են անցկացնում Սենթ Լուիս (Միսուրի նահանգ) քաղաքում գտնվող «Boeing» ավիաշինարարական կորպորացիայի գործարանի մոտ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով X սոցցանցում տեղադրված շարժման հայտարարությանը։
Ցուցարարներն արգելափակել են ձեռնարկության բոլոր մուտքերը` պահանջելով Կոնգրեսից և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից հասնել նրան, որ Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցվի։
«Պահանջում ենք, որ Կոնգրեսն ու Բայդենն անհապաղ կոչ անեն դադարեցնել կրակը և դադարեն զինել Իսրայելին», – հայտարարել է շարժումն իր էջում։
Բողոքի ակցիայի վայրում ոստիկաններ են հերթապահում։ Շարժման ակտիվիստները հայտնել են, որ ձեռնարկության որոշ աշխատակիցներ, որոնց չի հաջողվել աշխատավայր մտնել, մոտեցել են իրենց և սպառնացել։ Նրանց խոսքով` ընդհանուր առմամբ ակցիան հանգիստ է անցնում։
Հոկտեմբերի 7-ի առավոտյանԻսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելնավիահարվածներ է հասցնումօդից, ծովից և ցամաքից։