ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հնագետները ծովում՝ իտալական Սարդինիայի հյուսիս-արևելյան ափին, հին հռոմեական մետաղադրամներով գանձատուփ են հայտնաբերել, այն կարող է ռեկորդային համարվել: Տեղեկությունը հայտնում է Իտալիայի մշակույթի նախարարության կայքը։
Նշվում է, որ խորքում, նախնական հաշվարկներով, կարող է լինելմ.թ.4-րդ դարի սկզբի 30-50 հազար բրոնզե մետաղադրամ:
Գտածոյի մասին հնագետներին հայտնել է ոմն քաղաքացի, որը սուզվելու ընթացքում ոչ մեծ խորության վրա մետաղական առարկաներ է նկատել։
Գրեթե բոլոր մետաղադրամները բացառիկ լավ վիճակում են, միայն չորս հատն է վնասված:
Մետաղադրամների տեսակը թույլ է տալիս վերագրել դրանք մ.թ. 324-ից 340 թվականներին ընկած ժամանակահատվածին: Հայտնաբերված մետաղադրամներն արվում էին կայսրության գրեթե բոլոր դրամահատարաններում, որոնք գործում էին այդ ժամանակաշրջանում, բացառությամբ Անտիոքի, Ալեքսանդրիայի և Կարթագենի։