Քըլըչդարօղլուն կրկին պարտվեց. Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության նոր առաջնորդ են ընտրել

Օզգյուր Օզելը
Օզգյուր Օզելը. Արխիվային լուսանկար
Կուսակցության առաջնորդի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, չի մասնակցել ընտրություններին, այլ աջակցել է մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեբերի — Sputnik. Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նոր նախագահ է դարձել Օզգյուր Օզելը։ Այդ պաշտոնում նա փոխարինել է կուսակցության երկարամյա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ քեմալական CHP-ի ղեկավարը 13 տարվա ընթացքում առաջին անգամ է փոխվել։
Քեմալական կուսակցության նախագահի ընտրություններն անցել են երկու փուլով։
Այս պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, չի մասնակցել ընտրություններին, այլ աջակցել է Օզելին:
Քըլըչդարօղլուն արդեն մեկնաբանել է իր պարտությունը։
«Մեր պատվիրակների որոշմամբ հրաժեշտ եմ տալիս նախագահի պաշտոնին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մինչ այժմ աջակցել են մեր պայքարին», - ասել է քաղաքական գործիչը։
Նա շնորհավորել է Օզելին հաղթանակի կապակցությամբ։
Նշենք, որ Քըլըչդարօղլուի հանդեպ դժգոհությունը վաղուց էր հասունացել, սակայն CHP-ի առաջնորդի փոփոխության անհրաժեշտության մասին խոսակցություններն ակտիվացել էին այս տարվա մայիսին տեղի ունեցած համահանրապետական՝ խորհրդարանական ու նախագահական ընտրություններում թուրքական ընդդիմության պարտությունից հետո: